« 10 » նոյեմբերի 2011 թ.                                                                                                       ԻՎ-ե-171

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լ րացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ -1265-01.11.2011- ԳԲ -010/0 ) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ -12651 -01.11.2011- ԳԲ -010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական  վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին եւ Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին: Նախագծերի փաթեթը մասամբ է համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին: Այսպես.

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն «Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը:», մինչդեռ Նախագծերի փաթեթին կցված չէ պահանջվող տեղեկանքը, մասնավորապես, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը:

2. « Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ն ախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի 3-րդ կետի, 2-րդ, 4-րդ եւ 6-րդ հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ .» բառերը, 10-րդ հոդվածի « հետեւյալ կերպ» եւ 11-րդ հոդվածի «ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ» բառերը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի այլ դրույթներում:

3. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 12-րդ հոդվածից «13- րդ հոդվածից հետո» բառերը հանելու հարցը, նկատի ունենալով, որ օրենքն ընդունվելու դեպքում` պաշտոնական ինկորպորացիայի արդյունքում, « Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացվող 2.1-րդ գլուխը, անկախ դրա մասին նշելու հանգամանքից, կամրագրվի համապատասխան տեղում (այսինքն 2-րդ գլխից անմիջապես հետո):Այս հանգամանքը կարեւորվում է նաեւ նրանով, որ հետագայում 2-րդ գլխում նոր հոդված լրացնելու անհրաժեշտության դեպքում անհարկի խնդիրներ են առաջանալու, քանի որ օրենքի ուժով 13-րդ հոդվածից հետո ամրագրված կլինի 2.1-րդ գլուխը:

4. Նախագծում կան նաեւ խմբագրական եւ տեխնիկական բնույթի այլ թերություններ: Մասնավորապես,

ա) ըստ Նախագծի 2-րդ հոդվածի Օրենքի 4-րդ հոդվածը ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ, մինչդեռ, այդ հոդվածի վերջում տեղ են գտել եւս երկու մասեր (6. եւ 7.) որոնցով նախատեսվում է որոշակի փոփոխություններ կատարել Օրենքի 4-րդ հոդվածում: բ) Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով առաջարկվում է Օրենքի 1-ին հոդվածը լրացնել «13-19-րդ» մասերով, որը վերաբերում է հիմնական հասկացություններին, սակայն, եթե 13-18-րդ մասերով տրված են « Ազդեցություն», « Անդրսահմանային ազդեցություն», « Ազդեցության ենթարկվող երկիր», «Ծագման երկիր» եւ «Կողմ երկիր» հասկացությունների սահմանումները, ապա, 19-րդ մասով առաջարկվում է «Սահմանային չափ» արտահայտությունը հանել:

գ ) Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի8-րդ մասը վերաբերում է նույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը եւ տեղեկատվությունը` 8-րդ մասում նշված ժամկետում չներկայացնելու, թերություններով կամ ոչ լիարժեք ներկայացնելու հետեւանքներին, մինչդեռ 8-րդ մասով ժամկետներ չեն սահմանված:

դ ) Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, մինչդեռ, հոդվածի համարակալումից բացակայում է «2-րդ» կետը:

5. « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության (27 դեկտեմբերի 1997 թվականի , ՀՕ -186) օրենքի 19- րդ հոդվածի 12- րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 12 3 - րդ կետով » բառերն անհրաժեշտ է փոխարինել « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ -186 օրենքի 19- րդ հոդվածի 12- րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 12 3 - րդ կետով » բառերով, այդ կերպ այն, օրենսդրական տեխնիկայի կանոնների առումով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

6. « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով առաջարկվում է « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենքի ) 19- րդ հոդվածի 12- րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 12 3 - րդ կետով, մինչդեռ, գործող Օրենքի19-րդ հոդվածի « Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» վերտառությամբ 12-րդ կետը, արդեն իսկ, իր մեջ պարունակում է «12.3» կետ: Այդ կապակցությամբ Նախագծով առաջարկվող լրացումը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                                    Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Վ. Մանուկյան, հեռ.513-472

Ք. Մանուկյան, հեռ.513-425

Հ. Սարդարյան, հեռ.513-360