« 08 » նոյեմբերի 2011 թ.                                                                                                     ԻՎ-ե-170

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1267-02.11.2011-ՍՀ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այուհետ` Օրենքի նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Օրենքի նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Օրենքի նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, օրենքներին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, մասնավորապես` Եվրոպայի Խորհրդի 1996 թվականի Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիային ( Խարտիան Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ից ) համապատասխան :

Օրենքի նախագծի տեքստի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Լրամշակված նախագիծ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ՆԱԽԱԳԻԾ» բառով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը»:

Օրենքի նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                  Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան

հեռ. 513-248