« 11 » նոյեմբերի 2011 թ.                                                                                              ԻՎ-ե-173

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1268-07.11.2011ՊԻ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մարզպետունի Մանուկյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին եւ Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծի վերնագիրը առաջարկում ենք շարադրել հետեւյալ բովանդակությամբ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» այն համապատասխանեցնելով գործող օրենքի վերնագրին:

3 . Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության առումով, առաջարկում ենքՆախագծի 1-ին եւ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ` «1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 24-ի ՀՕ-200օրենքը ( այսուհետ` Օրենք )` լրացնել 13.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ. «Երիտասարդության տոն` նշվում է մայիսի 7-ին, ոչ աշխատանքային օր»:», այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:»:

4 . «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին համապատասխանեցնելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի «պահից» բառը փոխարինել «օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով: Հարկ ենք համարում նշել, որ չնայած ՄԱԿ - ի կողմից 1999 թ . A/RES/54/120 թվակիր հանձնարարականով օգոստոսի 12- ը հռչակվել է որպես երիտասարդության միջազգային օր , եւ դա տոնվում է բոլոր երկրներում , այնուամենայնիվ առաջարկում ենք հայ երիտասարդության տոնը կապել գիտելիքի հետ, մասնավորապես՝ երիտասարդության տոն նշել մայիսի 16-ը` նկատի ունենալով, որ պետական համալսարանը ստեղծվել է 1919թ. մայիսի 16-ին` Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության կողմից:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                           Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան, հեռ. 513-248

Ք.Մանուկյան, հեռ. 513-425