« 11 » նոյեմբերի 2011 թ.                                                                                                    ԻՎ-ե-174

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1269-07.11.2011ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Ստյոպա Սաֆարյանի, Արմեն Մարտիրոսյանի, Անահիտ Բախշյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանականվարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատար վ ած փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծըներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի 1-ի հոդվածի «օգոստոսի 6-ի» բառերը փոխարինել «հուլիսի 24-ի» բառերով, նկատի ունենալով, որ«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2001 թվականի հուլիսի 24-ին, իսկ օգոստոսի 6-ը ՀՀ Նախագահի կողմից օրենքը ստորագրելու ամսաթիվն է:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա. Քոչարյան, հեռ. 513-248

Ք. Մանուկյան, հեռ. 513-425