« 11 » նոյեմբերի 2011 թ.                                                                                                ԻՎ-ե-175

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-1270-08.11.2011-ԱՄ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի, Մկրտիչ Մինասյանի եւ Կարեն Ավագյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայաց ն ում ենք Ն ախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծըմասամբ չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդհոդվածով չի պահանջվում Նախագծին կից ներկայացնել պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացություն, մինչդեռ Նախագիծը շրջանառության մեջ է դրվել նշված եզրակացության հետ միասին: Պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացություն ներկայացվում է ՀՀ կառավարության կողմից առաջադրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի հետ, այն էլ անհրաժեշտության դեպքում:

2. Նախագծով առաջարկվող փոփոխությունները համահունչ են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերինեւ օրենքներին:

3. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերը, նկատի ունենալով, որ Նախագծով առաջարկվում են միայն փոփոխություններ:

4. Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի «5-րդ կետը» եւ «13-րդ կետը»:

« Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` «Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):», ուստի անհրաժեշտ է ապահովել գործող Օրենքի եւ Նախագծի շարադրանքի համապատասխանությունը:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով առաջարկվող Օրենքի 15-րդ հոդվածի «5-րդ կետը» եւ «13-րդ կետը» համապատասխանաբար փոխարինել «5-րդ մասը» եւ «13-րդ մասը» բառերով:

5.Առաջարկում ենք Նախագծի 4-րդհոդվածի «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման օրվան» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս. Համբարձումյան, հեռ.513-650