« 11 » նոյեմբերի 2011 թ.                                                                                        ԻՎ-ե-176

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1276-09.11.2011-ՏՏ -010/0) եւ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-12761 -09.11.2011-ՏՏ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի, Հեղինե Բիշարյանի եւ Մարզպետունի Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «1.1 եւ 1.2 ենթակետերով» բառերը անհրաժեշտ է փոխարինել «ա. եւ բ. ենթակետերով» բառերով` նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով եւ տեքuտից բաժանվում են միջակետով:

3. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքի(այսուհետ` Օրենք) նախագծի 1-ին հոդվածի «1-ին կետը լրացնել նոր` 8-րդ ենթակետով.» բառերը անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասը լրացնել 8-րդ կետով.» բառերով, նկատի ունենալով, որ Օրենքի 15-րդ հոդվածը բաղկացած է մասերից եւ կետերից:

4. Չնայած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերության համաձայն` «Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեuված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը», այնուամենայնիվ նկատի ունենալով, որ Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանված է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ, ուստի առաջարկում ենք «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում եւս սահմանել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ:

5. Առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերի վերնագրերը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով:»:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                            Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս. Համբարձումյան, հեռ. 513-650