«22» նոյեմբերի 2011 թ. ԻՎ-ե-186
ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1277-10.11.2011-ՏՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են նոր հարկեր` մասնավորապես, տեղական արտադրողների կողմից արտադրվող եւ ներմուծվող շարժիչային յուղերի համար` բացթողնման գնի կամ մաքսային արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի) 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կգ-իհամար 400 դրամ, ինչպես նաեւ 30.0 մլն. դրամ եւ ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչեւ 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ եւ 4000սմ2 եւ ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար, ներմուծման դեպքում` մաքսային արժեքի 20 տոկոսի չափով:
Առաջարկվող լրացումը բացատրվում է նրանով, որ ՀՀ-ում արտադրվող ենթաակցիզային ապրանքների համար կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերն, ընդհանուր առմամբ, 2000 թվականից ի վեր չեն վերանայվել, իսկ 2000 թվականից մինչեւ այժմ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների գներն ավելի քան 80 տոկոսով աճել են, ինչի արդյունքում այդ ապրանքների գների կառուցվածքում ակցիզային հարկի մասնաբաժինը նկատելի որեն նվազել է: Բացի այդ, ՀՀ-ն Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության, ԵՄ եւ ԱՊՀ գործընկեր երկրների առջեւ ստանձնել է պարտավորություն` տեղական արտադրության եւ ներմուծվող ապրանքների համար հարկման հավասար պայմաններ ապահովելու առումով:
Ընդհանուր առմամբ տվյալ մոտեցումը, անկախ դրա ֆիսկալ էֆեկտից, կհանգեցնի նշված ապրանքատեսակների գների բարձրացմանը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ