«22» նոյեմբերի 2011 թ.                                                                                                    ԻՎ-ե-179

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1278-10.11.2011-ՏՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է վերաշարադրել Օրենքի 6.1.-րդ հոդվածը, ըստ որի մի շարք ծած՟կագ՟րե՟րին դաս՟վող ապ՟րանք՟նե՟րի մասով մաք՟սա՟յին մար՟մին՟նե՟րի հաշ՟վար՟կած ավելացված ար՟ժեքի հարկի գումարները պետական բյուջե վճարման ժամկետը հե՟տաձգ՟վում է: Բացի այդ, Օ րենքի 8-րդ հոդվածը առաջարկվում է լրացնել նոր մասով, ըստ որի ԱԱՀ-ի 20% (ներառյալ` հաշվարկային 16.67%) դրույքաչափով հարկ՟վող գոր՟՟ծարքների ընդհանուր շրջանառությունը պետք է ավելացվի 30 տոկոսով, եթե այն գործարքների հարկվող շրջանառությունը, որոնց մասով հարկային հաշիվներ դուրս չի գրվել, կազմում է հարկվող գործարքների շրջանառության 10 եւ ավելի տոկոսը եւ հարկ վճարողի բոլոր գործարքների ընդհանուր շրջանառությունը գերազանցում է 100 մլն. դրամը (եռամսյակի համար` 300 մլն. դրամը)` ըստ երեւույթին ստվերային տնտեսության դեմ պայքարի նպատակով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ