«22» նոյեմբերի 2011 թ.                                                                                                  ԻՎ-ե-187

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1279-10.11.2011-ՏՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է.

ա) վերացնել եկամտահարկով չհարկվող նվազագույն շեմը` 32.500 դրամ (որը բացասական ազդեցություն կունենա ցածր վարձատրություն ստացողների վրա), իսկ պետական բյուջե հավաքագրվող հար՟կա՟տեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավա՟քագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերա՟վճա՟րից տարբերվող գումարների վերա՟դարձն օրենքով սահմանվ ած ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամ՟կե՟տին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգ՟տին հաշվեգրված տույ՟՟ժեր ի գումարները սահմանել որպես եկամուտ չհամարվող տարր (դրական մոտեցում է, սակայն գործնականում չկիրառվող),

բ) սահմանել եկամտահարկի նոր դրույքաչափ: Մեր կարծիքով, տվյալ լրացումից ակնկալվող բյուջետային մեծ մուտքերի ստացման հնարավորությունը բավականին կասկածելի է, քանի որ լրացվող նոր մակարդակի աշխատավարձեր հիմնականում ստանում են մասնավոր հատվածի բավականին փոքր շրջանակի անձինք, որոնց էլ տվյալ լրացումը կարող է դրդել բարձր եկամուտները քողարկել, պաշտոնապես ցույց տալ ավելի փոքր եկամուտներ, իսկ ապագայում էլ հրաժարվել բարձր աշխատավարձ սահմանելու մտադրությունից:

Մյուս կողմից, չի կարելի անտեսել, որ այս փոփոխությունը, ըստ էության, պետք է կատարվի միայն 2012 թվականի համար, քանի որ 2010թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ պետք է մտնեն եկամտահարկի նոր դրույքաչափերը (ամսական մինչեւ 120.000 դրամ եկամտի դեպքում` 24.4%, իսկ 120.000 դրամը գերազանցող եկամտի համար` 29.280 դրամին գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 26%-ը, ընդ որում` վերանում է նաեւ չհարկվող մինիմումի գաղափարը եւ շեմը ): :

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ