«22» նոյեմբերի 2011 թ.                                                                                                ԻՎ-ե-180

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1280-10.11.2011-ՏՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է. դիֆերենցել վարձու աշխատողների կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարների դրույքաչափը` գործող միասնական 3% դրույքաչափի փոխարեն սահմանելով երկու դրույքաչափ` մինչեւ 2.0 մլն. դրամ ամսական աշխատավարձ ստացողները պետք է վճարեն 3% սոցվճար, իսկ 2.0 մլն. դրամից բարձր աշխատավարձ ստացողները` 60.000 դրամ գումարած 2.0 մլն. դրամը գերազանցող գումարի 8%-ը:

Սա նշանակում է, որ ավելի բարձր պետք է հարկվեն շատ սահմանափակ թվաքանակ ունեցող միայն բարձր եկամուտ ստացող վարձու աշխատողները: Տվյալ մոտեցումը նախատեսված է մեկ տարվա համար, քանի որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքը եւս ուժը կորցրած կճանաչվի 2013թ. հունվարի 1-ից:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ