«22» նոյեմբերի 2011 թ.                                                                                                    ԻՎ-ե-185

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (փաստաթղթային կոդ` Կ-1289-10.11.2011-ՏՀ-010/0) եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1289 1 -10.11.2011-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (փաստաթղթային կոդ` Կ-1289-10.11.2011-ՏՀ-010/0) եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է 50%-ով բարձրացնել խաղատների, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպեu նաեւ համակցված վիճակախաղերի կազմակերպման եւ տոտալիզատորի կազմակերպման համար հաuտատագրված վճարի չափերը:

2. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ա րտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներ սահմանել հան՟րա՟յին սննդի ո՟լոր՟տում իրականացվող գոր՟ծու՟նեութ՟յու՟նը, հյու՟րա՟նո՟ցա՟յին տնտե՟սութ՟յան օբ՟յեկտ՟նե՟րի գոր՟ծու՟նեութ՟յու՟նը, թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումը, վար՟սա՟վի՟րա՟կան ծա՟ռա՟յութ՟յուն՟նե՟րի մատուցման գոր՟ծու՟նեութ՟յու՟նը , ավ՟տո՟տեխս՟պա՟սարկ՟ման կա՟յան՟նե՟րի (կե՟տե՟րի) գոր՟ծու՟նեութ՟յու՟նը , ավ՟տո՟կան՟գառ՟նե՟րի գոր՟ծու՟նեությու՟նը եւ բիլիարդ խաղի կազմակերպումը : Գործունեության այս տեսակները հանվում են «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքից, իսկ ավ՟տո՟կան՟գառ՟նե՟րի գոր՟ծու՟նեութ՟յու՟նը , որի համար «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան պետք է վճարեն տեղական տուրք, նախատեսվում է միաժամանակ սահմանել նաեւ արտոնագրային վճար (կստացվի, որ այս գործունեության մասով երկու անգամ են հարկ վճարելու, մի անգամ համայնքային բյուջեներին, մի անգամ էլ պետական բյուջե), ինչը, բնականաբար ընդունելի չի կարող լինել :

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ