«22» նոյեմբերի 2011 թ. ԻՎ-ե-183
ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ
«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1286-10.11.2011-ՏՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանափակել կ անխիկ դրամով վճարումների ընդունման չափերը (բացառությամբ մանրածախ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչեւ 3.0 մլն. դրամի ընդունվող վճարումների): Մասնավորապես, սկսած 2012թ. հունվարի 1-ից նախատեսվում է ապրանքների, ծառայությունների, աշխատանքների դիմաց միանվագ կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափ սահմանել 300 հազ. դրամը, իսկ մեկ ամսվա ընթացքում` 3.0 մլն. դրամը, որը կխթանի անկանխիկ շրջանառության ավելացումը):
Առաջարկվում է նաեւ առնվազն 10 անգամ բարձրացնել նշված սահմանափակումները խախտելու համար նախատեսված տուգանքի չափը, ընդ որում` ինչպես վճարումը կատարողի, այնպես էլ վճարումն ընդունողի համար:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ