« 24 » նոյեմբերի 2011 թ.                                                                                               ԻՎ-ե-193

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1291-15.11.2011-ՊԻ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, Անահիտ Բախշյանի, Լարիսա Ալավերդյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումները համահունչ են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին, եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Առաջարկում ենք «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ «2. Եթե վավերացված միջազգային պայմանագրում uահմանվում են այլ նորմեր, քան նախատեuված են սույն oրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը:», այն համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին:

3. Նախագծի 4-րդ հոդվածի բ) կետից ենթադրվում է, որ Նախագծի տեքստում «գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողով» բառերի փոխարեն այսուհետ օգտագործել Հանձնաժողով բառը, ուստի առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի վերնագրում եւ Նախագծի ամբողջ տեքստում «գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողով» եւ «միջգերատեսչական հանձնաժողով» բառերը փոխարինել «Հանձնաժողով» բառով:

4. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերում ամրագրված է, որ գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկվում են մեկական արհեստավարժ մասնագետներ, մինչդեռ, արհեստավարժ բառի բացատրությունը կամ իմաստը նախատեսված չէ Նախագծով:

5. Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովում է Հանձնաժողովի անդամների վարձատրությունը եւ բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները:», ինչը , մեր կարծիքով հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւմի շարք օրենքներին:Այսպես.

ա. ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն «Պատգամավորը .... չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:

բ. «Ազգային ավտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն «Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի` կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:

գ. «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն «Ոստիկանության ծառայողն իրավունք չունի` կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:

դ. «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձ «Դատախազը չի կարող ... կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:

6. Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվում է վարչական, քրեական եւ կարգապահական պատասխանատվություն` «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին»Հ Հ օրենքի պահանջների խախտման համար: Մինչդեռ, Նախագծերի փաթեթով առաջարկվող օրենքներ ի նախագծերում բացակայում է վարչական , ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվություն սահմանող օրենքների ն ախագծերը, ինչն էլ հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջներին :

7. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) նախագծով Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը նոր ենթակետով լրացնելուց հետո ստացվում է, որ ո uտիկանությունն oրենքով uահմանված կարգով եւ դեպքերում պարտավոր է` աջակցել գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովին: Մեր կարծիքով նման պարտավորություն պետք է ունենա նաեւ Ազգային անվտանգության մարմինը: Այդ կապակցությամբ առաջարկում ենքհամապատասխան լրացում կատարել նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում:

8. Առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ամբողջությամբ վերախմբագրել, այն համապատասխանեցնելով ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի կառուցվածքին, նկատի ունենալով, որ հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեuված է ՀՀ քրեական օրենսգրքով:

9. Առաջարկում ենք «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը, այդ կերպ այն համահունչ դարձնելով մյուս օրենքներին:

10. Նախագծերի փաթեթում կան նաեւ խմբագրական եւ այլ բնույթի թերություններ, մասնավորապես, «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բազմաթիվ հոդվածներում պահպանված չեն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, համաձայն որի «.... Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:......:», անկախ հոդվածի մասերի քանակից:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կան նաեւ այլ առաջարկություններ ու դիտողություններ, որոնք կքննարկվեն աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ք. Մանուկյան

հեռ. 513-425