« 25 » նոյեմբերի 2011 թ.                                                                                            ԻՎ-ե-196

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ -1296 -25.11.2011- ՊԻ -010/ 0 ), «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ -1296 1 -25.11.2011- ՊԻ -010/ 0 ) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ -1296 2 -25.11.2011- ՊԻ -010/ 0 ) եւ « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ -1296 3 -25.11.2011- ՊԻ -010/ 0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանականվարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումներըհամահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին:

1. «Կուսակցությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)վերաբերյալ

1.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որով միակ նոր մոտեցումը, ըստ էության, Օրենքի 23-րդ եւ 24-րդ հոդվածների միավորումն է, իսկ ընդհանուր առմամբ կամ տեքստային առումով գործող Օրենքի նշված հոդվածների շարադրանքը, մեր կարծիքով, ավելի հաջողված է,քան առաջարկվող փոփոխությունները:

1.2. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող նոր 28.1-րդ հոդվածի անհրաժեշտությունը, ըստ Նախագծի հիմնավորման, պայմանավորված է կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության ապահովման հրամայականով, այնինչ` ըստ առաջարկվող լրացման խոսք է գնում միայն 10 մլն. դրամը գերազանցող ակտիվներ ունեցող կուսակցությունների մասին: Տրամաբանորեն, եթե այս դրույթների (պարտադիր աուդիտի) անհրաժեշտությունն իսկապես առկա է, ապա այն անխտիր պետք է վերաբերի բոլոր կուսակցություններին` անկախ նրանց ակտիվների արժեքից:

2. «Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)վերաբերյալ

2.1. Նախագծի 1-ին հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին համաձայն որի. « Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալհաջորդականությամբ ներառվում են «Հայաuտանի Հանրապետության» բառերը, դրաընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը:»: Նույն դիտողությունը վերաբերվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:

2.2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի«1-րդ մասում» բառերը փոխարինել«1-ին մասում» բառերով:

2.3. Նախագծում առկա են նաեւ ոչ ճիշտ օգտագործված տերմիններ, մասնավորապես «սանկցիան նոր խմբագրությամբ շարադրել» բառերի փոխարեն առաջարկվել է «պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը:

3. «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաuտանի Հանրապետության օրենք նախագծի (այսուհետ` Նախագիծ)վերաբերյալ

3.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)598-րդ հոդվածում լրացնել 4-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ` «4) օրենքով կարող են սահմանվել նվիրատվությունն արգելելու այլ դեպքեր»:

Արդյունքում, առաջարկվող լրացումը չի թղթակցվի գործող նորմի հետ, քանի որ դրանով սահմանված են նվիրատվության արգելման կոնկրետ դեպքեր, իսկ առաջարկվող լրացումն իրենից ներկայացնում է նման արգելքի օրենքով սահմանման հնարավորություն:

Նկատի ունենալով, որ Օրենսգրքում հոդվածները բաժանված են կետերի, իսկ դրանք` ենթակետերի, ուստի առաջարկում ենք հոդվածը բաժանել երկու կետերի, ըստ որի գործող նորմը կսահմանվի որպես 1-ին կետ իր ենթակետերով, իսկ առաջարկվող լրացումը` 2-րդ կետ:

4.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենք նախագծի (այսուհետ` Նախագիծ)վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

5.«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանության վերաբերյալ

5.1. «Կուսակցությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել 28.1-րդ հոդվածով, որը անհրաժեշտ է համապատասխանեցնել«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, համաձայն որի «.... Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:......»:

5.2. Նախագծի մի շարք հոդվածներում«նոր խմբագրությամբ շարադրելու» բառերի փոխարեն օգտագործվել են «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը: Մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով: Նույն դիտողությունը վերաբերվում է «Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Հ. Սարդարյան, հեռ.513360