« 12 » դեկտեմբերի 2011 թ. ԻՎ-ե-202
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի (փաստաթղթային կոդ` Կ-1299-28.11.2011-ՏՏ-010/0) նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիիրավաբանականվարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:
2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
(այսուհետ` Օրենքի) 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել «1.1» կետով: Նկատի ունենալով, որ Օրենքի 20-րդ հոդվածը բաղկացած է ընդամենն առանց համարակալման մեկ մասից եւ հինգ բաղկացուցիչ կետերից, ուստի առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող լրացումը` «1.1» թիվը փոխարինել «6)» թվով:
3
. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի «շարադրել հետեւյալ
խմբագրությամբ
.» բառերը
համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի`
իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ «նոր խմբագրությամբ շարադրելու.»
միջոցով: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի
6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների
այլ դրույթներում:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Ա. Քոչարյան
հեռ. 513-248