« 06 » դեկտեմբերի 2011 թ.                                                                                               ԻՎ-ե-200

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1303-01.12.2011-ՏՀ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին օրենքներին եւ օրենսդրականտեխնիկայի կանոններին:

2. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենքի) 10-րդ հոդվածի 1-ին մասը «Պետական» բառից հետո լրացնել «նպատակների,» բառը»: Լրացումը կատարելուց հետո 1-ին մասըկունենա հետեւյալ բովանդակությունը. « Պետական նպատակների կարիքների համար ...» մինչդեռ, 1-ին մասի 2-րդ պարբերությունը խոսում է «Այլ նպատակների համար...» գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության ֆինանսավորմանը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «նպատակների,» բառով լրացնելու հետ միաժամանակ 1-ին մասից հանել «կարիքների» բառը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                     Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Վ.Մանուկյան

Ք. Մանուկյան, հեռ. 513-425