«07» դեկտեմբերի 2011 թ.                                                                                   ԻՎ-ե-201

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1304-02.12.2011-ՊԻ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաս տանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծով առաջարկվող լրացումները համահունչ են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաս տանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաս տանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, մասնավորապես` « Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին», « Հանձնման մասին » Եվրոպական կոնվենցիաներին, ինչպես նաեւ « Քաղաքացիական , ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

Նախագծի նպատակն է Հայաս տանի Հանրապետության օրենսդրությունը համապատասխանեցնել Հայաս տանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի պահանջներին , բարձրացնել հանձնման նպատակով ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետությունը :

Նախագծի ընդունումը պայմանավորված է այլ պետությունների կողմից հետախուզվող եւ Հայաս տանի Հանրապետությունում հայտնաբերված անձանց հետագա հանձնման նպատակով արգելանքի վերցնելու , հետեւապես նրանց սահմանադրական իրավունքները սահմանափակելու իրավական ռեժիմի սահմանման անհրաժեշտությամբ :

Նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց ձերբակալման , ժամանակավոր կալանավորման , հանձնման նպատակով կալանավորման հիմքերը , ժամկետները եւ դրանք երկարացնելու կարգը , արգելանքի վերցված անձանց իրավունքները եւ դրանց ապահովումը :

Նախագծի առաջին էջի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից

առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածիցհանել «ՀՕ-248» թիվը, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են « Հայաստանի Հանրապետության » բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը:»:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                           Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս.Համբարձումյան

հեռ.513-650