« 19» դեկտեմբերի 2011 թ. ԻՎ-ե-204
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1305-08.12.2011-ՊԻ-010/0)եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-13051 -08.12.2011-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի` այդ թվում օրենսդրական տեխնիկայի կանոնների համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ
1.2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «... Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: Չնայած, Օրենքի այդ պահանջներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում հոդվածները բաժանվել են համարակալված կետերի, իսկ կետերը` համարակալված ենթակետերի: Այդ կապակցությամբ հիմք ընդունելով Օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, համաձայն որի. «Իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միաuնական, հաջորդական ու համակարգված» առաջարկում ենք քննարկել Նախագծի
ա) 1-ին հոդվածի «1-ին մասի «ե» կետում» բառերը «1-ին կետի «ե» ենթակետում» բառերով.
բ) 2-րդ հոդվածի 1-ին կետի «1-ին մասի» բառերը «1-ին կետի» բառերով, 2-րդ կետի «1-ինմասի «ա» կետը» բառերը «1-ին կետի «ա» ենթակետը» բառերով, 3-րդ կետի «1-ինմասի «ա» կետից» բառերը «1-ին կետը «ա» ենթակետից», իսկ ««ա.1», «ա.2» եւ «ա.3» կետերով» բառերը ««ա.1», «ա.2» եւ «ա.3» ենթակետերով»բառերով, 4-րդ կետի «1-ին մասի «դ» կետը» «1-ին կետի «դ» ենթակետը» բառերով, 5-րդ կետի «1.1-րդ մասում» բառերը «1.1-րդ կետում» բառերով.
գ)6-րդ հոդվածի 1-ին կետի «1-ին մասի «գ» կետը» բառերը«1-ին կետի «գ» ենթակետը» բառերով, 2-րդ կետի «1-ին մասը «գ» կետից» բառերը «1-ին կետը «գ» ենթակետից», իսկ «գ.1» կետով» բառերը «գ.1» ենթակետով»բառերով, 3-րդ կետի «1-ին մասի «ժ» կետն» բառերը«1-ին կետի «ժ» ենթակետն» բառերով, 4-րդ կետի «2-րդ մասում «գ» բառը փոխարինել «գ.1» բառով» բառերը փոխարինել «2-րդ կետում «գ» ենթակետը փոխարինել «գ.1» ենթակետով» բառերով.
դ)7-րդ հոդվածի «1-ին մասը «ե» կետում»բառերը «1-ին կետի «ե» ենթակետում»բառերով.
ե) 10-րդ հոդվածի 1-ին կետի «4-րդ մասում» բառերը «4-րդ կետում», իսկ 2-րդ կետի «4-րդ մասից»բառերը «4-րդ կետից» եւ «5-րդ մասով»բառերը «5-րդ կետով» բառերով.
զ) 11-րդ հոդվածի «3-րդ մասի «բ» կետն» բառերը«3-րդ կետի «բ»ենթակետն» բառերով.
է) 12-րդ հոդվածի «7-րդ մասում» բառերը«7-րդ կետում»բառերով.
ը) 13-րդ հոդվածի «6-րդ մասն» բառերը«6-րդ կետն»բառերով.
թ) 15-րդ հոդվածի «4-րդ մասը» բառերը«4-րդ կետը»բառերով.
ժ) 16-րդ հոդվածի «2-րդ մասը» բառերը«2-րդ կետը», իսկ ««զ» եւ «է» կետերով» բառերը««զ» եւ «է» ենթակետերով» բառերով.
ժա) 17-րդ հոդվածի «8-րդ մասից» բառերը«8-րդ կետից»բառերով.
ժբ) 18-րդ հոդվածի «3-րդ մասի «դ» կետում» բառերը«3-րդ կետի «դ» ենթակետում»բառերով .
ժգ) 19-րդ հոդվածով առաջարկվող լրացման «99.1» հոդվածի 7-րդ կետի «5-րդ մասում» բառերը «5-րդ կետում» բառերով փոխարինելու հարցը
1.3. Նախագծում կան խմբագրական բնույթի թերություններ, մասնավորապես 24.3-րդ հոդվածով առաջարկվել է, որ«Էթիկայի հանձնաժողով կարող են դիմել`
ա) «յուրաքանչյուր ոք»,բ) «պատգամավորը» բառերը օգտագործված են եզակի թվով, ուստի «կարող են դիմել» բառակապակցությունըառաջարկում ենքփոխարինել «կարող է դիմել» բառակապակցությամբ: Նույն հոդվածի 5-րդ մասով առաջարկվող`«Էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումի քննարկումը, եթե`
«ա) դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն էթիկայի հանձնաժողովին.» բառերը առաջարկում ենք փոխարինել եթե «ա) դիմումով ներկայացվող հարցերը չեն մտնում էթիկայի հանձնաժողովի իրավասությունների մեջ» բառերով:
1.4. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ն ախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ հոդվածի 1-ին կետի, 9-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի եւ 3-րդ հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ .» բառերը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ «նոր խմբագրությամբ շարադրելու» միջոցով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Ա. Մխիթարյան հեռ.513-636
Ք. Մանուկյան