« 16 » դեկտեմբերի 2011 թ. ԻՎ-ե-207
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաuտանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելումասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (փաստաթղթային կոդ` Կ-1307-08.12.2011-ՊԻ-010/0) նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաuտանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Հարկ է նշել, որ Նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկը Հայաստանի Հանրապետության աշխարհագրական տարածքի ժամային գոտուն` այսինքն, միջազգային ժամանակի համակարգի երրորդ գոտուն համապատասխանեցնել է:
1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին,օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել « Հայաuտանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք): Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Նախագիծը մինչեւ 2012 թվականի մարտ ամսվա վերջին կիրակի օրն ընդունվելու եւ ուժի մեջ մտնելու դեպքում` մինչեւ ժամացույցի սլաքը ժամը 02.00-ին մեկ ժամ առաջ տանելը, Հայաստանը կրկինկմնա չորրո րդ ժամային գոտում , այսինքն անցում չի կատարվի «ամառային» ժամանակին:Հակառակ դեպքում անհրաժեշտություն կառաջանա ֆիքսված ժամերի փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում եւ այլ իրավական ակտերում կամ էլհոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03.00-ին` ժամացույցի սլաքը մեկ ժամ հետ բերելով կրկին անցում կկատարենք «ձմեռային» ժամանակի եւ կմոտենանք մեր ժամային գոտուն:
Այդ կապակցությամբ ա ռաջարկում ենք քննարկել Օրենքում այլ փոփոխություն կատարելու հարցը, մասնավորապես`
ա) ուժը կորցրած ճանաչել ոչ թե ամբողջ Օրենքը, այլ դրա 2-րդ եւ 4-րդ հոդվածները, իսկ 1-ին հոդվածում ամրագրել, որ ՀՀ-ում սահմանվում է ժամագոտիների միջազգային համակարգի երրորդ ժամագոտին` օրենսդրական հիմք ունենալու համար,կամ
բ) ամառային ժամանակի անցնելու նպատակով Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի մարտ ամսվա վերջին կիրակի օրվան հաջորդող երկուշաբթի օրը:»,
գ) «ձմեռային» ժամանակի անցնելու նպատակով Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվան հաջորդող երկուշաբթի օրը:»: Այդ կերպ մեր կարծիքով ժամանակի հաշվարկը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության աշխարհագրական տարածքի ժամային գոտուն`այսինքն, միջազգային ժամանակի համակարգի երրորդ գոտուն, քանի որ Գրինվիչի եւ Հայաստանի Հանրապետության տարածքի ժամանակի միջեւ ժամանակի տարբերությունը պետք է կազմի երեք ժամ, բայց գործող օրենքում այդ տարբերությունը կազմում է չորս ժամ:Այդ դեպքում անցումը բնական գոտուն կլինի ավելի սահուն, եւ արդյունքում ժամացույցի սլաքները այլեւս հարկ չի լինի տեղաշարժել:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Ս.Համբարձումյան, հեռ.513-650
Ռ. Կազումյան