« 19 » դեկտեմբերի 2011 թ.                                                                                              ԻՎ-ե-208

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (փաստաթղթային կոդ` Պ-1309-16.12.2011-ՏՏ -010/0) նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյանի, Արտյուշա Շահբազյանի, Արծվիկ Մինասյանի եւ Գոհար Ենոքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող լրացումըհամահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի` այդ թվում օրենսդրական տեխնիկայի կանոնների համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները.

1. Նախագծի 1-ին հոդվածի « Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-491-Ն, 26 դեկտեմբերի 2002թ.) 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «տարածքը,» բառից հետո ավելացնել`» բառերը առաջարկում ենքփոխարինել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1 ) -ին կետի «բ)» ենթակետում «տարածքը,» բառից հետո լրացնել» բառերով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին համաձայն որի. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:» եւ 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին,համաձայն որի. «Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ, նախադաuություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:»:

Բացի այդ, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի 1-ին մասն ունի նաեւ «1)-ին» կետ:

2. Նախագծի 2-րդ հոդվածի « 10-րդ» բառը առաջարկում ենք փոխարինել «տաuներորդ» բառով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                           Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս.Համբարձումյան, հեռ.513-650

Ռ. Կազումյան