« 22 » դեկտեմբերի 2011 թ.                                                                                               ԻՎ-ե-211

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողներիեւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1311-19.12.2011-ՊԱ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինծառայողներիեւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքինախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմիցկատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «հետեւյալ խմբագրությամբ» բառերը «նոր խմբագրությամբ» բառերով փոխարինելու հարցը, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ «նոր խմբագրությամբ շարադրելու » միջոցով:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետի բ. ենթակետի եւ 2-րդ կետի «նախադասություն`» բառերը առաջարկում ենք փոխարինել «պարբերություն`» բառերով, քանի որ նախադասությունը բառերի կամ բառերի կապակցություն է, որը պարունակում է ստորոգում, արտահայտում է ամփոփ միտք եւ ունի ավարտուն հնչերանգ:

4. Հարկ ենք համարում նշել, որ առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ տրված եզրակացությունը եւ բյուջետայինբնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալտրված եզրակացությունըմեր կարծիքով հակասում են միմյանց: Այսպես,ըստ առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացության նշված օրենքի ընդունումը կառաջացնի նաեւ լրացուցիչ ֆինանսական ծախսեր, իսկ ըստ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացության նախագծի ընդունումը «ՀՀ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների ծախսերի եւ եկամուտների ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:»:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ք.Մանուկյան,Լ.Աբովյան, հեռ. 513425