« 27 » դեկտեմբերի 2011 թ.                                                                            ԻՎ-ե-212


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1313-22.12.2011-ԱՄ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի առաջին էջի աջ անկյունում գրված «Նախագիծ » բառն անհրաժեշտ է գրել մեծատառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «3-րդ մաuը ուժը կորցրած ճանաչելու մասին:» բառերը փոխարինել «3-րդ մաuն ուժը կորցրած ճանաչել:» բառերով:

4.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը, որն ըստ Նախագծի հիմնավորման, հնարավորություն կնձեռի թմրամոլությամբ հիվանդ անձանց  մասնագիտական եւ առավել վտանգի աղբյուր հանդիսացող գործունեության հետ կապված հարցերը կանոնակարգել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներով:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք թմրամոլությամբ հիվանդների` մասնագիտական եւ առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեության տեսակներով զբաղվելը սահմանափակող ցանկին վերաբերող դրույթները նախատեսել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա. Մխիթարյան հեռ.513-636

Հ. Սարդարյան