« 10 » հունվարի 2012 թ.                                                                                                         ԻՎ-ե-1

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1314-26.12.2011-ՊԻ-010/0 Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի կողմից օրենսդրականնախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմիցկատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պ այմանագրերին:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «... Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: Չնայած, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերը թվարկված պահանջներին , «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում հոդվածները բաժանվել են համարակալված կետերի, իսկ կետերը` համարակալված ենթակետերի: Այնուամենայնիվ, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, համաձայն որի. «Իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միաuնական, հաջորդական ու համակարգված», ինչպես նաեւ նույն օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, համաձայն որի. « Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեuքը) պետք է համապատաuխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեuքին):»,առաջարկում ենք քննարկել Նախագծի ամբողջ տեքստում «մաս» եւ«կետ» տարբեր հոլովներով բառերը, տարբեր հոլովներով «կետ» եւ «ենթակետ» բառերով փոխարինելու հարցը:

3. Նախագծի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ եւ 13-րդհոդվածների «հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ «նոր խմբագրությամբ շարադրելու» միջոցով:

4. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 47-րդ հոդվածի «4-րդ մասի երկրորդ պարբերության2-րդ կետը», ինչպես նաեւ47-րդ հոդվածի «5-րդ մասը»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենքի 47-րդ հոդվածի «4-րդ մասի երկրորդ պարբերությունը» բաղկացած է ընդամենը «ա) եւ բ)» ենթակետերից, ուստի առաջարկում ենք «4-րդ մասի երկրորդ պարբերության2-րդ կետը» բառերը փոխարինել «4-րդ կետի երկրորդ պարբերության«բ)» ենթակետը» բառերով, քանի որ Նախագծի հիմնավորումից ենթադրվում է, որ առաջարկությունը փաստորեն վերաբերում է 4-րդ կետի երկրորդ պարբերության «բ)» ենթակետին:

Այս դեպքում ստացվում է, որ oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին տեղեկանք պետք է ներկայացնի միայն Կառավարությունը: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի եւ Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն օրենսդրական նախաձեռնության իրավունքը հավասարապես պատկանում է պատգամավորներին եւ Կառավարությանը: Ինչ վերաբերում է Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի առկայության պատճառաբանությամբ Օրենքի 47-րդ հոդվածի «5-րդ մասը» ուժը կորցրած ճանաչելուն, ապա նույն տրամաբանությամբ ուժը կորցրած պետք է ճանաչել Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետի «գ)» ենթակետը` ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները, քանի որ ՀՀ կառավարության կայքում (www.e-gov.am) դրանք տեղադրված են, կամ չպետք է հրապարակվեն պաշտոնական տեղեկագրերը, քանի որ գործում է Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգը (www.arils.am)` հատկապես, որ դրանք բավականին ծախսատար են:

Նախագծում կան նաեւ խմբագրական եւ այլ բնույթի առաջարկություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային կարգով:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս.Համբարձումյան, հեռ.513-650

Ռ. Կազումյան