« 28 » դեկտեմբերի 2011 թ.                                                                                           ԻՎ-ե-213


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1318-27.12.2011-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումը համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի առաջին էջի աջ անկյունում գրված «Նախագիծ » բառն անհրաժեշտ է գրել մեծատառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

3. Նախագծի 1-ին հոդվածի « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի ՀՕ-528-Ն)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականիապրիլի 18-ի քրեական օրենսգրքի» բառերով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. « Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաuտանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը:»:

4. Նախագծի ամբողջ տեքստում «հետեւյալ խմբագրությամբ .» բառերը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ «նոր խմբագրությամբ շարադրելու» միջոցով:

5. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք ) 247-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, որով պատասխանատվություն է նախատեսում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոններըխախտելը, եթե այդ արարքը առաջացրել է նաեւ խոշոր վանաս:

Նկատի ունենալով, որ 247-րդ հոդվածը ներառված է Օրենսգրքի 23-րդ գլխում, որտեղ սահմանված չէխոշոր վնասի չափը, ուստի առաջարկում ենք Օրենսգրքի 247-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասով խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:»,

Ի դեպ, նման առաջարկությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ կառավարությունը Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10671 -11.01.2011-ՊԻ-010) լրամշակված տարբերակում:

Հարկ է նշել, որ այդ խնդիրը առկա է նաեւ Օրենսգրքի 23-րդգլխի մի շարք հոդվածներում, մասնավորապես` 241-րդ, 245-րդ, 246-րդ եւ 248-րդ հոդվածներում:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                    Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ