« 13 » հունվարի 2012 թ.                                                                                                     ԻՎ-ե-4

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համանքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման օրինականության ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-1322-29.12.2011-ՊԻ -011/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Լարիսա Ալավերդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, « Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համանքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման օրինականության ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

1.Նախագծի 2-րդ մասում սահմանված են հանձնաժողովի խնդիրները, որոնցից մասնավորապես «բ» պարբերությունում նախատեսվում է «ստուգել ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարումը»: Նշված պարբերությունն առաջարկում ենք քննարկել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված դրույթի համատեքստում, որտեղ սահմանված են ստուգումներ իրականացնող պետական մարմինների ցանկը, իսկ դրանում ժամանակավոր հանձնաժողովների մասին հիշատակում չկա:

2.Նախագծի 2-րդ մասի «դ» պարբերությունում նախատեսվում է «առաջարկություններ կամ միջնորդություններ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը` Հանձնաժողովի հայտնաբերումների ու չարաշահումների բացահայտման դեպքում»: Առաջարկում ենք այս կետը խմբագրել, քանի որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի «Ժամանակավոր հանձնաժողովները ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար» եւ «Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում»: Ուստի, նման լիազորությունը ոչ թե ժամանակավոր հանձնաժողովինն է, այլ ՀՀ Ազգային ժողովինը:

3.Առաջարկվում է Նախագծի 5-րդ կետում «քաղաքացիական նախաձեռնությունների» հասկացությունը հստակեցնել, քանի որ իմաստային առումով չի համապատասխանում պարբերության բովանդակությանը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                           Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`

Ա.Սարգսյան

Ք.Գեովշանյան


« 16 » հունվարի 2012 թ.                                                                                                     ԻՎ-ե-5

(Ի լրումն 13.01.2012թ. ԻՎ-ե-4 եզրակացության)

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «ՀայաստանիՀանրապետությանՍյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունըփոփոխելու մասին»Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» (այսուհետ` Ժամանակավոր հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1322-29.12.2011-ՊԻ - 011/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Լարիսա Ալավերդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ համահունչ է ՀՀ Սահմանադրությանը 73-րդ հոդվածին:

2. Նախագծի առաջին էջի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է գրել մեծատառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

3.Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծի 2-րդ կետը միայն ենթակետերի բաժանելու փոխարեն, որոնք համարակալվում են արաբական թվանշաններով եւ տեքuտից բաժանվում են փակագծերով, համարակալվել են որպես պարբերություն` հայերենի այբուբենի փոքրատառերով եւ միջակետի փոխարեն տեքստից բաժանվել են փակագծերով: Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերի պահանջները:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 4-րդ կետում:

4.Նախագծի 2-րդ կետի «բ)» պարբերության համաձայն ժամանակավոր հանձնաժողովի խնդիրներից են «ստուգել ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարումը», որը հակասում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին, որի համաձայն ՀՀ տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են`

- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը

- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանունը

- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը... եւ այլն, իսկ Ազգային ժողովի կողմից ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը օրենքով նման լիազորություններով օժտված չէ:

Նշված պարբերությունը հակասում է նաեւ ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 3-րդ կետին, համաձայն որի. «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝ «...իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը....»:

5. Նախագծի 2-րդ կետի «դ)» պարբերության համաձայն ժամանակավոր հանձնաժողովի խնդիրներից են «առաջարկություններ կամ միջնորդություններ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը եւ պատասխանատու այլ մարմիններին` Հանձնաժողովի հայտնաբերումների ու չարաշահումների բացահայտման դեպքում», որը մեր կարծիքով չի համապատասխանում ժամանակավոր հանձնաժողովի օրենքով տրված գործունեությանը: Այսպես, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում ենառանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար», իսկ 3-րդ կետի համաձայն «Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում:»:

Առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ կետը վերաշարադրելու հարցը` Նախագծի 4-րդ կետի համատեքստում:


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                         Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ



Կատարողներ` Ք. Մանուկյան հեռ. 513-425

                        Ա. Քոչարյան հեռ. 513-248