« 23 » հունվարի 2012 թ. ԻՎ-ե- 8
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1326-20.01.2012-ՊԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու թյան կարգով ներկայացված «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2. Նախագծի առաջին էջի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է գրել մեծատառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:
3. Նախագծի
6
-րդ
հոդվածով առաջարկվել է
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
(այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի վերնագրում «ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ» բառից հետո լրացնել «ԿԱՄ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ» բառերը: Նկատի ունենալով, որ 2002 թվականի հուլիսի 19-ի N 26(201) Պաշտոնական տեղեկագրում, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում (arlis.am) , ինչպես նաեւ Նախագծին կից գործող Օրենքի փոփոխվող հոդվածների վերնագրերը գրված են հայերենի այբուբենի փոքրատառերով, առաջարկում ենք «ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ»եւ «ԿԱՄ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ» բառերը փոխարինել «դադարեցնելու»եւ «կամ կասեցնելու» բառերով (հայերենի այբուբենի փոքրատառերով):
Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 23-րդ, 24-րդ եւ 36-րդ հոդվածներում:
4. Նախագծի 27-րդ հոդվածի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» եւ Նախագծի բազմաթիվ հոդվածների «շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:
Նախագծի վերաբերյալ կան նաեւ խմբագրական բնույթի դիտողություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կքննարկվեն աշխատանքային կարգով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարողներ` Ա. Մխիթարյան հեռ.513-273
Հ. Սարդարյան