« 0 1 » փետրվարի 2012 թ.                                                                                                          ԻՎ-ե- 13

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (փաստաթղթային կոդ` Պ-1327-26.01.2012-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռաֆֆի Հովհաննիսյանի, Զարուհի Փոստանջյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի եւ Արմեն Մարտիրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածին պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:

1. «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1.1. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածից «եւ այլ ազգերի» բառերը հանելու հարցը` նկատի ունենալով, որ օրենքըկարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերություններ («Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մաս): Նշվածից բացի, ե թե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են բազմիմաuտ կամ այնպիuի հաuկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց uահմանումները («Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերություն):

1.2. Մեր կարծիքով, օրենքը ոչ միայն պետք է արտահայտի քաղաքական կամքի դրսեւորում կամ բխի մարդասիրական սկզբունքներից, այլ իր մեջ պարունակելով իրավական եւ պատմական բնույթի հարցադրումներ պետք է համապատասխանի նաեւ «Իրավական ակետրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասին, համաձայն որի ` « Իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեuված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները»:

2. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

2.1. Նախագծի 1-ին հոդվածի «հունիսի 24-ի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հուլիսի 24-ի» բառերով, նկատի ունենալով, «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2001 թվականի հուլիսի 24-ին:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                      Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա.Քոչարյան, հեռ. 513-248