« 09 » փետրվարի 2012 թ.                                                                                          ԻՎ-ե-15

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1329-01.02.2012-ՊԻ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պտգամավոր Դավիթ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիիրավաբանականվարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պարանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին,

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ օրենսդրական տեխնիկայի համապատասխանության տեսանկյունից.

2.1 Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում հայերենի փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն առաջարկում ենք համապատասխանեցնել«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

2.2 Նախագծի վերնագիրը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդված 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` « Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով:

2.3 Նախագծի1-ին հոդվածի« Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության /01 հուլիսի 1998թ. ՀՕ-248/ 442-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական դատավարության օրենսգրքի 442-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Վ. Մանուկյան, հեռ. 513-472

Ք.. Մանուկյան, հեռ.513-425