« 08 » փետրվարի 2012 թ.                                                                                  ԻՎ-ե-14

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1330-03.02.2012-ՍՀ-010/0) , «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-13301 -03.02.2012-ՍՀ-010/0) , «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-13302 -03.02.2012-ՍՀ-010/0) , «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-13303 -03.02.2012-ՍՀ-010/0) եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-13304 -03.02.2012-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգովներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, մասնավորապես` Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի դրույթներին:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ օրենսդրական տեխնիկայիկանոններին համապատասխանության տեսանկյունից.

2.1 « Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին կետի «ա.» ենթակետում, 2-րդ հոդվածի 1-ին կետում, 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա.» ենթակետում, 4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերում, 10-րդ հոդվածի 1-ին պարբերությունում, 11-րդ հոդվածի 1-ին կետում, 13-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում, 14-րդ հոդվածի 1-ին պարբերությունում, 15-րդ հոդվածի 1-ին պարբերությունում, 20-րդ հոդվածի 2-րդ կետում եւ 22-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

2.2 Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ կետով առաջարկվել է« Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով, համաձայն որի` « Մահացած կերակրողի աշխատանքային ենթադրյալ կենսաթոշակը հաշվարկելիս նրա աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ թռիչքային ժամերով հաշվարկված երկարամյա ծառայության ստաժը:»:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը սահմանում են, որ իրավական ակտում միեւնույն հաuկացությունը uահմանելիu կամ միեւնույն միտքն արտահայտելիu պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները եւ ի րավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք առաջարկվող մասի «աշխատանքային ենթադրյալ կենսաթոշակը հաշվարկելիս» բառերը փոխարինել «աշխատանքային (ենթադրյալ) կենսաթոշակը հաշվարկելիս» բառերով:

3. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «մարտի 7-ի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հուլիսի 3-ի» բառերով, նկատի ունենալով, որ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի հուլիսի 3-ին:

Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                             Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա. Քոչարյան հեռ. 513-248

Վ. Մանուկյան հեռ. 513-472