« 24 » փետրվարի 2012 թ. ԻՎ-ե-25
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»(փաստաթղթային կոդ` Կ-1341-23.02.2012- ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքումլրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-13411 -23.02.2012- ՊԻ-010/0) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքումլրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիիրավաբանականվարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Նախագծերի փաթեթին կից չեն ներկայացվել ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածի մաuին տեղեկանքը, այդ կերպ խախտվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ եւ5-րդ կետերի պահանջները:
3.Առաջարկում ենք քննարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի «Հանրապետության» բառից առաջ «Հայաստանի» բառը լրացնելու հարցը:
4. «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագրի եւ 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ...)» բառերն առաջարկում ենք փոխարինել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության...» բառերով, այն համապատասխանեցներով Օրենսգրքի անվանմանը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարողներ` Ս.Համբարձումյան, հեռ.513-650
Ռ. Կազումյան, հեռ.513-650