«28» փետրվարի 2012 թ. ԻՎ-ե-33
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (փաստաթղթային կոդ` Կ-1346-24.02.2012-ՊԻ-010/0) օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (փաստաթղթային կոդ` Կ-1346-24.02.2012-ՊԻ-010/0) օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:
Նախագիծը մասնավորապես չի հակասում Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի, ինչպես նաեւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին Միջազգային Դաշնագրի դրույթներին:
2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների համապաստախանության տեսանկյունից.
2.1. Նախածի 4-րդ հոդվածի 2-րդ կետում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Ա.Քոչարյան
հեռ. 513-248