« 16 » մարտի 2012 թ. ԻՎ-ե-37
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գովազդի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-1356-15.03.2012-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:
2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածից «(այսուհետ` Օրենք)» բառերը հանելու հարցը, նկատի ունենալով, որ այն նախագծում այլեւս չի օգտագործվում:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարողներ` Հ. Սարդարյանհեռ. 513-360
Ռ. Կազումյան