«22»հունիսի 2012 թ. ԻՎ-ե-06
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-003-15.06.2012-ՏՀ-010/0),«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0031 -15.06.2012-ՏՀ-010/0),«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0032 -15.06.2012-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւներկայացվում են Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «ընթացքում» բառից հետո լրացնել «իսկ տվյալ տեսակի գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` տվյալ ամսվա ընթացքում» բառերով, ինչը նշանակում է, որ տվյալ փոփոխությունը կարող է վերաբերել միայն եւ բացառապես առաջին անգամ գործունեություն սկսող կամ արտոնագիր ստացող անձին: Սակայն մեր ունեցած տվյալներով, գործնականում բազմաթիվ խնդիրներ են առաջանում տվյալ հարցի առնչությամբ: Այսպես օրինակ, եթե անձը ի վիճակի չի եղել արտոնագրային վճարը վճարել գործող օրենքում նշված ժամկետներին համապատասխան, այսինքն գոնե եռամսյակի առաջին ամսվա ընթացքում, ապա նա զրկվում է այդ եռամսյակում աշխատելու իրավունքից եւ հնարավորությունից: Ուստի, առաջարկում ենք նշված փոփոխությունը տարածել ոչ միայն գործունեությունը նոր սկսող անձանց վրա, այլեւ գործունեությունը ինչ-ինչ պատճառներով դադարեցրած ու վերսկսել ցանկացող անձանց վրա: Նման փոփոխությունը նվազագույնի կհասցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաեւ կնպաստի աղքատության կրճատմանը: Կարծում ենք, որ Նախագծում անհարժեշտ է հստակեցնել նաեւ, թե ովքեր են համարվում «...գործունեությունը նոր սկսող...» անձինք:
Նշվածխնդիրն առկա է նաեւնույն հոդվածի 2-րդ մասում:
2. Նախագծի 2-րդ հոդվածում`
ա)«6-րդ հոդվածը» բառերից հետո ավելացնել «Օրենքի» բառը,
բ) «3-րդ կետից» բառն առաջարկում ենք փոխարինել «3-րդ մասից» բառով, իսկ «3.1 կետով» բառը «3.1 մասով» բառով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի. « Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության փոփոխությունների եւ Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են "մաuեր" կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:
Նույն առաջարկը վերաբերում է նաեւ նույն հոդվածի ամբողջ տեքստին:
2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 5-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ կետերի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին «բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:
Նույն առաջարկը վերաբերում է նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետին:
Բացի դրանից, նույն հոդվածի «սույն կետով սահմանված տուգանքի» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն մասով սահմանված տուգանքի» բառերով, քանի որ խոսքը գնում է 7-րդ մասով սահմանված տուգանքի մասին:
3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետում «խմբագրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով (տես` եզրակացության 2-րդ կետ):
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ
Նախագծի 3-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի. « Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեuված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: »:
Բացի դրանից, փաթեթում ներառված օրենքների նախագծերում տարբեր են ուժի մեջ մտնելու ժամկետները: Առաջարկում ենք դրանք համապատասխանեցնել միմյանց:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարողներ`
Ա.Սարգսյան, հեռ 513-659
Լ.Աբովյան, հեռ 513-485
Ք.Պետրոսյան, հեռ 513-489