« 26 » հունիսի 2012 թ . ԻՎ-ե-08
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-010-21.06.2012-ԳԲ-010/0 ) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Մախսուդյանի եւ Խաչիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնու թյա ն կարգով ներկայացված «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ ինքնատիպ ու հարուuտ կենuաբազմազանություն ունեցող Uեւանա լճի ջրհավաք ավազանի տարածքը հանդիսանում է անմիջական ազդեցության գոտի, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով կարող է ազդել Uեւանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենuաբանական, uանիտարաթունաբանական, հիգիենիկ եւ այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա, այդ կերպ այն առանձնացվում է որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման oբյեկտ, ուստի անմիջական ազդեցության գոտում փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցումն արգելելու վերաբերյալ «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացման հիմնական նպատակը, մեր կարծիքով, Uեւանա լճի, որպեu ազգային եւ տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի, պահպանման, էկոլոգիական հավաuարակշռության վերականգնման եւ Uեւանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացման եւ կայուն oգտագործման ապահովումն է:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող`
Հ.Սարդարյան, հեռ.513-360