« 02 » հուլիսի 2012 թ.                                                                                                         ԻՎ-ե-10

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈԻ Թ Յ ՈՒ Ն

«Հայցագրերը քննարկելու կարգի մասին» (փաստաթղթային կոդ` Պ-011-23.06.2012-ՊԻ-010/0 ), «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-0111 -23.06.2012-ՊԻ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-0112 -23.06.2012-ՊԻ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին համապատասխան:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք`

1. «Հայցագրերը քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`

1.1. առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերենի փոքրատառերով գրված «Նախագիծ» բառը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

Նույն խնդիրն առկա է Նախագծերի փաթեթում ներառված «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում,

1.2. վերնագրում` «Հայցագրերը քննարկելու կարգի մասին» բառերը փոխարինել «ՀԱՅՑԱԳՐԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» բառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով»,

1.3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Նույն մարմնի ընդունած նույն տեuակի նորմատիվ իրավական ակտերում, որպեu կանոն, չպետք է կրկնվեն գործող իրավական ակտերում պարունակվող նորմատիվդրույթները:», մինչդեռ, Նախագծի մի շարք դրույթներ կրկնում են«Տեղեկատվության ազատության մասին», «Հարկերի մասին», «Լիցենզավորման մասին»,«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» եւ այլ ՀՀ օրենքների դրույթներ, ուստի առաջարկում ենք Նախագծից հանել կրկնվող դրույթները` մասնավորապես դիմում, բողոքների մասով: Ավելին, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հստակ սահմանված են դիմում կամ բողոք ներկայացնելու եւ քննարկելու կարգերն ու պայմանները: Այդ կապակցությամբ առաջարկում ենք նոր օրենք ընդունելու փոխարեն համապատասխան փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարել ինչպես այլ,այնպես էլ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում։ Հարկ է նշել, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի, ՀՕ-24 օրենքը գործում է միայն քաղաքացիների առաջարկությունների մասով։

2. «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում` «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» բառերը փոխարինել «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով»:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`

3.1. վերնագրում` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» բառերը փոխարինել «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ» բառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով»,

3.2. 1-ին հոդվածի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել» բառերը փոխարինել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել`» բառերով,

3.3. 1-ին հոդվածի համարը`«189.11.» անհրաժեշտ է փոխարինել «189.17.» համարով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կան նաեւ այլ դիտողություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային կարգով, մասնավորապես, դրանք վերաբերում են Նախագծերի փաթեթում ներառված օրենքների ուժի մեջ մտելու հոդվածներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ս.Համբարձումյան հեռ. 513650

Հ. Սարդարյան, հեռ. 513360

Ռ. Կազումյան, հեռ. 513650