« 02 » հուլիսի 2012 թ.                                                                                                  ԻՎ-ե-09

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» (փաստաթղթային կոդ` Պ-012-23.06.2012-ՍՀ-010/0), «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-0121 -23.06.2012-Ս Ա -010/0) եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-0122 -23.06.2012-Ս Ա -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները: Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերինհամապատասխան:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք`

1. «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`

1.1. առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերենի փոքրատառերով գրված «Նախագիծ» բառը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

Նույն խնդիրն առկա է Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում,

1.2. վերնագրի «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» բառերը փոխարինել «ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» բառերով, այն հա մապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով»,

1.3.4-րդ հոդվածի համարակալումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2. Հարկ է նշել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հաuարակական հարաբերությունները, մինչդեռ, «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծիբովանդակությունից պարզ չէ թե ինչ հասարակական հարաբերություններ է կարգավորում (օրենքի կարգավորման առարկան, նպատակը եւ խնդիրները):

3.«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`

3.1.վերնագրի « Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» բառերը առաջարկում ենք փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով», բացի այդՆախագծով առաջարկվել է միայն մեկ լրացում,

3.2. 1-ին հոդվածը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին , ըստ որի` «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:

Նույն խնդիրն առկա է Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում,

3.3. 1-ին հոդվածի «տողերով» բառը անհրաժեշտ է հանել եւ համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-ր դ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ, նախադաuություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:»:

4. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի`

4.1. վերնագրի «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» բառերը առաջարկում ենք փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով», բացի այդ,Նախագծով առաջարկվել է միայն մեկ լրացում,

4.2. 1-ին հոդվածի «ենթակետով`» բառը անհրաժեշտ է փոխարինել «ենթակետերով» բառով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կան օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից այլ առաջարկություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային կարգով, մասնավորապես, դրանք վերաբերում են Նախագծերի փաթեթում ներառված օրենքների ուժի մեջ մտնելու հոդվածներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ս.Համբարձումյան հեռ. 513650

Հ. Սարդարյան, հեռ. 513360

Ռ. Կազումյան, հեռ. 513650