« 02 » հուլիսի 2012 թ.                                                                                                      ԻՎ-ե-12

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-016-23.06.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական  վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծիվերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին (բացառությամբ 5-րդ կետի),ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին համապատասխան:

1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկո ւմ ենք Նախագծի`

1.1. առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերենի փոքրատառերով գրված «Նախագիծ» բառը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»,

1.2. վերնագրի «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» բառերը փոխարինել «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով»,

1.3. 1-ին հոդվածի «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16-ապրիլի 2002թ., ՀՕ326, այսուհետ` Օրենք)» բառերը փոխարինել«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 16-ի, ՀՕ-326 օրենքի (այսուհետ` Օրենք)» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 39-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի` «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք»» բառը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` «Ի րավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.»:

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ կետի համաձա յն «Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը:», մինչդեռ, դրա փոխարեն Նախագծին կցվել է ամբողջ օրենքը:

4.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը` «Օրենքի 2-րդ հոդվածի «դ» կետը «հարկային» բառից հետո լրացնել «եւ մաքսային» բառերով:» առաջարկում ենք հանել,քանի որ նշված Օրենքով մաքսային ոլորտի արտոնություններ չեն նախատեսվում:

5. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունից` այն է «ե) Գյումրի քաղաքում գրանցված արտադրական շինարարական աշխատանքներ իրականացվող սուբյեկտներին տրամադրել արտոնյալ վարկեր.», պարզ չէ, թե ու՞մ կողմից պետք է տրամադրվեն արտոնյալ վարկերը:

Նախագծի վերաբերյալ կան նաեւ այլ դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք կքննարկվեն աշխատանքային կարգով:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա.Մխիթարյան հեռ. 513 273