«14»հուլիսի 2012 թ.                                                                                                             ԻՎ-ե-17

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-018-11.07.2012-ՊԻ-10/0)վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիիրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան :

2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1272-Ն որոշման 37.3-րդ կետի պահանջները, 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-322 օրենքովՀՀքրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում խստացվել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելու համար քրեական պատասխանատվությունը: Այսպես, վերը նշված օրենքով ՀՀքրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայի« նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորu տարի ժամկետով» բառերը փոխարինվել են « նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով» բառերով, այդ կերպ այն դասակարգվել է որպես ծանր հանցագործություն` հաշվի չառնելով նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի այն պահանջը, որ տուգանքը նշանակվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայի « պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ» բառերը «պատժվում է» բառով փոխարինելու հարցը, ըստ որի, կվերանա փոփոխության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 51-րդ հոդվածի 1-ին մասի միջեւ առաջացած հակասությունը: Նշված հակասությունը կվերանա նաեւ Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկված տարբերակով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                     Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ ` Ս.Համբարձումյան, հեռ. 513 650

Հ. Սարդարյան, հեռ. 513360