«21»հուլիսի 2012 թ.                                                                                                      ԻՎ-ե-19

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությանընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-021-18.07.2012-ՄԻ-10/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների համապաստախան:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում է «Երեխաների իրավունքների մասին» եւ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիաների պահանջներից, որի արդյունքում կկարգավորվի կանանց եւ տղամարդկանց համար ամուսնական միեւնույն տարիքի գենդերային հավասարության սկզբունքը: Կան նաեւ այլ դրդապատճառներ, մասնավորապես` կապված դպրոցական կրթության տարիքի եւ առողջապահության հետ:

2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 153-րդ հոդվածում ամրագրելու հարցը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                  Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա.Մխիթարյան 513-273

Ա. Քոչարյան