14 օգոստոսի 2012թ.                                                                                             ԻՎ-ե-20
                                                                      

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-022-20.07.2012-ՏՏ-010/0), «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0221 -20.07. 2012-ՏՏ-010/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0222 -20.07.2012-ՏՏ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխան դրույթներին:

2. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ նկատառումները.

2.1. Նախագծի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներում, 8-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասերում, 9-րդ հոդվածի 1-ին մասում, 10-րդ հոդվածի 2-րդ մասում, 11-րդ հոդվածի 2-րդ մասում, 15-րդ հոդվածի 1-ին մասում, 16-րդ հոդվածի 5-րդ մասում, 17-րդ հոդվածի 1-ին մասում, 18-րդ եւ 19-րդ հոդվածներում, 20-րդ հոդվածի 2-րդ մասում, 26-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում, 27-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

2.2 Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասում «առավելագույն» բառը փոխարինել «ավելի բարձր» բառերով առաջարկությունը հստակեցման կարիք ունի, քանի որ, նշված չէ, որ մասերում է առաջարկվումկատարել համապատասխան փոփոխությունը, իսկ եթե փոփոխությունը վերաբերվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի ամբողջ տեքստին (որտեղ «առավելագույն» բառը օգտագործված է մի քանի անգամ), ապա «բառը» պետք է օգտագործվի հոգնակի թվով:

2.3. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «պարբերությունը» եւ «մասը» բառերը փոխարինել համապատասխանաբար «պարբերությունում» եւ «մասում» բառերով, իսկ «բառով»-ը`«բառերով»:

2.4. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «9.1.-րդ կետի», 13-րդ հոդվածի 1-ին մասի «2.1. կետում», նույն հոդվածի 2-րդ մասի «3-րդ կետով» բառերը առաջարկում ենք փոխարինել համապատասխանաբար «9.1.-րդ մասի», «2.1. մասում» եւ «3-րդ մասով» բառերով`համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով»:

2.5. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «1-ին պարբերության» եւ 3-րդ մասում «1-ին պարբերությունը» բառերը առաջարկում ենք հանել, քանի որ իմաստային առումով նշված բառերի օգտագործումը ավելորդ է:

2.6. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի«ա» կետը հստակեցման կարիք ունի: Մասնավորապես, պարզ չէ թեո՞ւմ կամ ո՞ր «օգնականների» մասին է խոսքը:

3. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ նկատառումները.

3.1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «հունիսի 14-ի» բառերը փոխարինել «մայիսի 26-ի» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին, համաձայն որի` «Oրենքի եւ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման ընդունման oր է համարվում դրա` Ազգային ժողովի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու oրը»:

3.2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասումառաջարկում ենք «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին:

3.3 Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում «կետով» բառերը առաջարկում ենք փոխարինել «մասով» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

3.4. Նախագծի 7-րդ հոդվածում նախատեսվում է «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով: Առաջարկում ենք «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով (քանի որ այդ հարաբերությունները մեկ օրենքով չեն կարգավորվում)` նշելով օրենքների կոնկրետ անվանումները:

4. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ նկատառումները.

4.1. Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում առաջարկում ենք «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին:

4.2. Նախագծի 5-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերը առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին համաձայն որի` «Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեuված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը»:

Բացի վերոգրյալից, կցանկանայինք մի քանի նկատառումներ նշել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ, որոնք շաղկապված են ներկայացված նախագծերի փաթեթի առաջարկների հետ:

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածում առաջարկվում է Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Համայնքային ծառայության հիմնական սկզբունքները

Համայնքային ծառայության վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված` հանրային ծառայության հիմնական սկզբունքները:»:

Սակայն, վերոհիշյալ երկու օրենքների համապատասխան հոդվածների համեմատության արդյունքում պարզվեց, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը «Հանրային ծառայության հիմնական սկզբունքները» վերնագրով լրամշակման կարիք ունի, մասնավորապես` հանրային ծառայության հիմնական սկզբունքներից բացակայում է, մեր կարծիքով, կարեւոր սկզբունքներից մեկը` «ծառայողների գործունեության վերահսկելիությունը եւ հաշվետու լինելը»:

Բացի այդ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում առկա են նաեւ այլ անհամապատասխանություններ.

ա) «օրենքների գերակայության» մասին ՀՀ Սահմանադրության մեջ արդեն խոսք չկա («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետ), ուստի առաջարկում ենք «օրենքի գերակայություն» բառերը հանել,

բ) 2-րդ կետում «առաջնահերթությունը» բառը առաջարկում ենք փոխարինել «գերակայությունը» բառով (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված),

գ) 13-րդ կետը առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ`

«պատասխանատվությունը ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար», քանի որ «պատասխանատվության զգացումը » իրավական կատեգորիա չէ:

Նախագծի 18-րդ եւ 19-րդ հոդվածներով առաջարկվում է համայնքային ծառայողի հիմնական իրավունքներն ու պարտականությունները սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ եւ 21-րդ հոդվածներով: Վերոհիշյալ օրենքների նշված հոդվածների համեմատության արդյունքում պարզվեց, որ հանրային ծառայողի հիմնական իրավունքները կրճատվել են (թե քանակական առումով, թե ըստ էության): «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում անհիմն բացակայում է տվյալ ոլորտում այնպիսի անհրաժեշտ եւ կարեւոր հանգամանք, ինչպիսին է «Համայնքային ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ», որը համահունչ է նաեւ միջազգային նորմերին ու սկզբունքներին:

Իսկ հանրային ծառայողի պարտականությունների մասով հարկ է նշել, որ դրանք ավելացել են քանակական առումով եւ քանի որ թվարկված պարտականությունների ցանկը սպառիչ է` առաջարկում ենք«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի վերնագրից հանել «հիմնական» բառը:

Բացի այդ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ կետում սահմանված է, որ « oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով շահերի հայտարարագիր ներկայացնելը»,սակայն, մեր կարծիքով, «շահերի» բառի փոխարեն անհրաժեշտ էր գրել «գույքի եւ եկամուտների» բառերը, որովհետեւ իրավաբանորեն «շահերի հայտարարագրում» չի լինում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                   Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ` Ա. Սարգսյան, հեռ.513-659
Ք. Գեովշանյան, հեռ. 513-636
Լ. Աբովյան, հեռ.513-485
Ք. Պետրոսյան, հեռ. 513-489