«17»օգոստոսի 2012 թ. ԻՎ-ե-21
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-023 -20.07.2012-ՍՀ-010/0), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Կ-0231 -20.07.2012-ՍՀ-010/0) , «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-0232 -20.07.2012-ՍՀ-010/0) , «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0233 -20.07.2012-ՍՀ-010/0), «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0234 -20.07.2012-ՍՀ-010/0), «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0235 -20.07.2012-ՍՀ-010/0), «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0236 -20.07.2012-ՍՀ-010/0), «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0237 -20.07.2012-ՍՀ-010/0), «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0238 -20.07.2012-ՍՀ-010/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-0239 -20.07.2012-ՍՀ-010/0), «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-02310 -20.07.2012-ՍՀ-010/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-02311 -20.07.2012-ՍՀ-010/0), «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-02312 -20.07.2012-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1.1. Նախագծի 1-ին հոդվածով տրված հասկացություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը:
1.2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի, 12-րդ հոդվածի 4-րդ կետի, 18-րդ հոդվածի 2-րդ կետի, 28-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի, 32-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերի` «հետեւյալ խմբագրությամբ» բառերը «նոր խմբագրությամբ» բառերով փոխարինելու հարցը, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր կետեր, պարբերություններ կամ նախադասություններ «նոր խմբագրությամբ շարադրելու » միջոցով:
2. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
2.2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություններ կատարել«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-265-Ն օրենքում: Ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին, համաձայն որի «փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում:Նորփոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում:»:
3. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ`Նախագիծ).
3.1.Նախագծի առաջին հոդվածում նախատեսվում է օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ պարբերությունում «սուբյեկտ» բառից հետո լրացում կատարել: Նշված հոդվածի 10-րդ պարբերությունում տրված է «իրավատեր» հասկացության մեկնաբանությունը: Առաջարկվող լրացումը իմաստային եւ բովանդակային առումով ոչմի կապ չունի տվյալ մեկնաբանության հետ, ուստի առաջարկում ենք հանել նշված լրացումը:
3.2. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը», բառերով` այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի, «Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:
4. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացուներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ`Նախագիծ) վերաբերյալ.
4.1.Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 4.1 կետով նման լրացում հնարավոր չէ կատարել քանի, որ օրենքում արդեն կա 4.1 կետ, ուստի առաջարկվում է «լրացնել 4.1-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «4.1- րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով:
4.2. Նախագծի 12-րդ հոդվածովնախատեսվում է օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում «եւ (կամ) վաճառվող արժեթղթերում եւ նրանց պատկանող» բառերը փոխարինել «պատկանող եւ (կամ) նրանց կողմից վաճառվող արժեթղթերում կամ այլ ակտիվներում» բառերով:
Առաջարկվող փոփոխությունը իմաստային առումով չի համապատասխանում տեքստի բովանդակությանը , իսկ «այլ ակտիվներում» բառերը կրկնվում են:
4.3. Նախագծի 23-րդ հոդվածով առաջարկվում է օրենքի 90-րդ հոդվածի 3-մասը «վերացվել»բառից հետո լրացնել «կամ Կենտրոնական բանկի հիմնավորած կարծիքով` խաթարվել է պահառուի բավարար անկախությունը կառավարիչ» բառերով:
4.4. «Բավարար անկախություն» հասկացությունը հստակեցման կարիք ունի` ինչ է նշանակումբավարար անկախություն:
4.5.Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում ու ամբողջ փաթեթում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ » բառերով` այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի`«Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին բաժիներ, գլուխներ, հոդվածներ, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով »:
Նախագծերի փաթեթում ներառված այլ օրենքների նախագծերի վերաբերյալն կատառումներ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կատարողներ` Ա.Մանուկյան, հեռ. 513-425
Ք.Մա նուկյան, հեռ. 513-425