«27»օգոստոսի 2012 թ. ԻՎ-ե-29
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-027-03.08.2012-ՏՀ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծի վերաբերյալ` օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից, առկա են հետեւյալ նկատառումները.
1. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը առաջարկում ենք հանել, քանի որ, Նախագծի տեքստում ոչ մի տեղ չի օգտագործվում «Օրենսգիրք» բառը:
2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, համաձայն որի` «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին` ... բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով...»:
3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «առաջին մասի», նույն հոդվածի 3-րդ կետի «երկրորդ մասի», 4-րդ կետի «երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերով», «երրորդ մասով» բառերը առաջարկում ենք փոխարինել «1-ին մասի», «2-րդ մասի», «3-րդ, 4-րդ, 5-րդմասերով», «3-րդ մասով» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձյան որի` «Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով...»:
4. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի «օրենքով» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, կամ նշել ո՞ր օրենքով:
5. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետի «օրենսդրությամբ» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարողներ` Ք. Գեովշանյան, հեռ. 513-636