« 21 » օգոստոսի 2012 թ.                                                                                            ԻՎ-ե-22

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-028-06.08.2012-ՊԻ-010/0) եւ «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0281 -06.08.2012-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` այդ թվում օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

2.1. Չնայած «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` « Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության փոփոխությունների եւ Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր » կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuեր ը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի», այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվածները բաժանված են կետեր կոչվող համարակալված պարբերությունների, ուստի առաջարկում ենք քննարկել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի «մասի» բառը «կետի» բառով, իսկնույն հոդվածի «կետի» բառը «ենթակետի» բառով փոխարինելու հարցը:

2.2. Նախագծի 2-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 3-րդ կետի եւ 5-րդ հոդվածի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

3. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ` Նախագիծ)

3.1. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, նկատի ունենալով, որ այն Նախագծում այլեւս չի օգտագործվում:

3.2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին համապատասխանեցնելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում «առաջին եւ 1.1 մասերում» բառերը փոխարինել «1-ին եւ 1.1 մասերում» բառերով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                 Ք.ԳԵՈՎՇԱՆՅԱՆ

Կատարող` Լ.Աբովյան, հեռ. 513-485

Ք.Պետրոսյան, հեռ. 513-489