« 2 1 » օգոստոսի 2012 թ.                                                                                               ԻՎ-ե-2 4

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Թմրամիջոցների եւ հո գեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-029-14.08.2012-ԱՄ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «3-րդ մաuը ուժը կորցրած ճանաչելու մասին:» բառերը փոխարինել «3-րդ մաuն ուժը կորցրած ճանաչել:» բառերով:

3.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը, որն ըստ Նախագծի հիմնավորման, հնարավորություն կընձեռի թմրամոլությամբ հիվանդ անձանց  մասնագիտական եւ առավել վտանգի աղբյուր հանդիսացող գործունեության հետ կապված հարցերը կանոնակարգել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք թմրամոլությամբ հիվանդների` մասնագիտական եւ առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեության տեսակներով զբաղվելը սահմանափակող ցանկին վերաբերող դրույթները նախատեսել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                         Ք.ԳԵՈՎՇԱՆՅԱՆ

Կատարող`Լ.Աբովյան, հեռ. 513-485

Ք.Պետրոսյան. հեռ. 513-489