« 03 » սեպտեմբերի 2012 թ. ԻՎ-ե- 32
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-030-15.08.2012-ՏՀ-010) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0301 -15.08.2012-ՏՀ-010)ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացվում են Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն եւ լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:
«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ
1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի փակագծերում նշված «օրենք» բառը գրել մեծատառով «Օրենք» եւ դրանից հետո նույն մասում «օրենքի» բառը նույնպես գրել մեծատառով:
2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկվում է`
«Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2006 թվականի մայիսի 23-ի N ՀՕ-83-Ն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա տրամադրելուց հետո` 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմինը այդ մասին տեղյակ է պահում վերադաս մաքսային մարմնին...»:
Ըստ առաջարկի տրամաբանության լիցենզավորող մարմինը պարտավոր է տեղյակ պահել լիցենզիա տրամադրելու մասին վերադաս մաքսային մարմնին 15-օրյա ժամկետում: Սակայն, մեր կարծիքով, այդ գործառույթը լիցենզավորողի խնդիրը չէ, քանի որ, եթե խոսքը մաքսային մարմնի մասին է, ապա ենթադրվում է, որ պետք է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կամ ներմուծվեն, կամ արտահանվեն: Հետեւաբար, այս հանգամանքը ենթադրում է, որ առաջարկի պատշաճ սուբյեկտը պետք է լինի նշված գործառույթն իրականացնող մաքսային մարմինը: Հարկ է նշել նաեւ այն, որ Նախագծի առաջարկը ներմուծման եւ արտահանման մասով հակասում է Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետին (ներմուծման դեպքում) համաձայն որի`
«2. Թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերը կարող են Հայաuտանի Հանրապետության մաքuային oրենuգրքով uահմանված "ներմուծում` ազատ շրջանառության համար" ռեժիմով ներմուծվել առանց uույն oրենքով հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց կողմից դրված հարգադրոշմի, եթե`
ա) այդ իրերը կրում են արտադրող երկրի հարգեր, որոնք համապատաuխանում են uույն oրենքով uահմանված հարգերին եւ դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին:
Այu դեպքում ներմուծողը թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերը (խմբաքանակը) մաքuային հuկողության ներքո ներկայացնում է հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց` հարգորոշման նպատակով: Վերջիններu ներկայացված իրերը (խմբաքանակը) հարգորոշելուց հետո դրանց վրա դրոշմում են իրենց տարբերանիշը, որի համար տալիu են համապատաuխան տեղեկանք.», ի նչպես նաեւ նույն 9-րդ հոդվածի 5-րդ մասին (արտահանման դեպքում), ըստ որի`
« 5. Թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի արտահանման ժամանակ այդ իրերի վրա հարգադրոշմի եւ տարբերանիշի առկայությունը պարտադիր չէ:»
Բացի այդ, հարց է առաջանում, թե ինչ կարգով կամ ձեւով պետք է տեղյակ պահել «վերադաս մաքսային մարմնին»: Ոստի, առաջարկում ենք սահմանել կարգ, որը կհստակեցնի վերադաս մարմնին պատշաճ «տեղյակ պահելու» մեխանիզմը:
3. Նախագծի նույն հոդվածի հաջորդ առաջարկը, այն է.
«...Տարբերանիշերի պատվիրում, տրամադրում եւ հաշվառում իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց տարբերանիշերը հաշվառելուց հետո` տրամադրում է դրանց արտատիպերը վերադաս մաքսային մարմնին:», վերաբերում է ՀՀ կառավարության լիազոր մարմնի գործառույթներին: Առաջարկում ենք «պատվիրում» բառը հանել կամ հստակեցնել այն, քանի որ իրական տարբերանիշերի պատվիրողներ կարող են լինել թանկարժեք մետաղներից պատրաuտված իրեր արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք եւ ոչ թե ՀՀ կառավարության լիազոր մարմինը: Ի վերջո, ՀՀ կառավարության լիազոր մարմնի գործառույթը տվյալ դեպքում` տարբերանիշերը հաշվառելուց հետո դրանց արտատիպերը վերադաս մաքսային մարմնին տրամադրելն է:
4. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է` «Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:», հիմնավորելով հետեւյալ հանգամանքով «Ելնելով արարքի նվազ վտանգավորության աստիճանից..., որով տուգանք էր նախատեսված որակավորման վկայականի գործունեության ժամկետի ավարտից հետո, ինչպես նաեւ մասնագիտական որակավորումից զրկելու դեպքում որակավորման վկայականը լիազոր մարմնին չվերադարձնելու համար»: Մեր կարծիքով, նման հիմնավորումը խոցելի է, քանի որ վերոհիշյալ զանցանքը կարող է զուգորդվել անօրինական գործունեությամբ: Բացի այդ, 50000 դրամ տուգանքը նույնպես նվազագույն տուգանք է նման գործունեության համար:
«Վարչական իրավախախտումնրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի(այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ
Նախագծի ընդհանուր տրամաբանության համաձայն անհիմն մեղմացվում են այն տուգանքները, որոնք տեղին էին սահմանված եւ հաշվի էին առնված արարքի վնասակարության եւ վտանգավորության աստիճանը: Մասնավորապես`Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Վարչական իրավախախտումնրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 169.15-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել, համաձայն որի «Ապoրինի թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, uտանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն կազմակերպելը, այuինքն` առանց համապատաuխան լիցենզիայի թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, uտանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար uահմանված պետական տուրքի քսանապատիկի չափով: »: Իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն պետական տուրքի դրույքաչափն է «18.10. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում եւ հարգադրոշմում` բազային տուրքի տարեկան 200-ապատիկը...»: Այս հաշվարկներից ելնելով, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 4 մլն դրամի չափով տուգանքը ( 200 x 1000 (բազային տուրք) = 200 000 x 20= 4 000 000) : Իսկ դրա փոխարեն առաջարկվում է կիրառել ընդհանուր կանոններով նախատեսված տուգանքներ` նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:
Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների ոլորտում իրականացվող գործառույթների վերաբաշխվել են, այնուամենայնիվ այդ համատեքստում, բավականին անհամաչափ խստացումներ են նախատեսված անհատ ձեռնարկատիրոջ համար: Օրինակ` թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները մեկ տարվա ընթացքում խախտելը` առաջացնում է տուգանքինշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի երեքհարյուրատիկի չափով, հարյուրապատիկի փոխարեն, իսկ «պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելը`... մեկ տարվա ընթացքում կրկնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Բացի դա, Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով առաջարկվում է Օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 4-րդ մասի (այն է. «Uույն հոդվածի երրորդ մաuում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:») տուգանքի «երկուհարյուրապատիկ» չափը փոխարինել «վեցհարյուրապատիկ » չափով:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններն ու առաջարկություններն կարող են ներկայացվել աշխատանքային կարգով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարող`
Ք.Գեովշանյան, հեռ.513-636
Լ.Աբովյան, հեռ. 513-485