« 04 » սեպտեմբերի 2012 թ.                                                                                              ԻՎ-ե-39

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (փաստաթղթային կոդ` Կ -032-16.08.2012- ՏՀ- 010/0) նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից2011 թվականի սեպտեմբերի 27-ին Կ-1246-27.09.2011-ՏՀ-010/0 փաստաթղթային կոդով պաշտոնական շրջանառության մեջ դրված եւ Նախագծի վերաբերյալ2011 թվականի սեպտեմբերի 29-ին մեր կողմից տրված եզրակացության (ԻՎ-ե-155) խմբագրված տարբերակը:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առկա են հետեւյալ նկատառումները.

2.1. Առաջարկում ենք քննարկել Նախագծի հոդվածները վերնագրերով ներկայացնելու հարցը, ինչպես նաեւ Նախագծով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանելու հարցը:

2.2. Չնայած Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է, որ հարկային եւ մաքսային արտոնությունների կիրառման կարգը՝ ներառյալ արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր եւ այլն) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այնուամենայնիվ, Նախագծին կից հիմնավորման մասին տեղեկանքում նշված չէ ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` նկատի ունենալով, որ oրենքով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ oրենքով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ:

ՀՀ ԱԺ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                       Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ք.Գեովշանյան, հեռ.513-636