«2 8 »օգոստոսի 2012 թ. ԻՎ-ե- 30
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (փաստաթղթային կոդ` Կ-033-16.08.2012-ՏՏ-010/0) նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն եւ լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:
2. Նախագծի վերաբերյալ` օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից, առկա են հետեւյալ նկատառումները.
2.1. Նախագծի 3-րդ եւ 8-րդ հոդվածների «օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող», 8-րդ հոդվածի «օրենքին եւ այլ իրավական ակտերին հակասող» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող» բառերով:
2.2. Նախագծի 3-րդ հոդվածի «առաջին մասով» բառերը առաջարկում ենք փոխարինել «1-ին մասով» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձյան որի` «Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով...»:
2.3. Նախագծի 3-րդ եւ 8-րդ հոդվածների «կառավարություն» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
2.4. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել «1.1» կետով: Նկատի ունենալով, որ Օրենքի 20-րդ հոդվածը բաղկացած է ընդամենն առանց համարակալման մեկ մասից եւ հինգ բաղկացուցիչ կետերից, ուստի առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող լրացումը` «1.1» թիվը փոխարինել «6)» թվով, բացի այդ «լրացնել հետեւյալ բովանդակությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր » բառերով» համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր , պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով»:
2.5. Նախագծի 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների «շարադրել հետեւյալ խմբագրությամբ.» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին` ... բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով...»:
2.6. Նախագծի 7-րդ հոդվածի «պետական լիազորված մարմին» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Հայաuտանի Հանրապետության oրենքներում, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներում Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ուղղակիորեն չնախատեuված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը»:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ Ք. ԳԵՈՎՇԱՆՅԱՆ