« 24 » օգոստոսի2012 թ.                                                                                           ԻՎ-ե-28

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-036-17.08.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտ ական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել.

2.1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում ներառել «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ը (այսուհետ` ընկերություն): Ներկայացված Նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը Հայաստանում գործող ջրային մարզաձեւերի մասնագիտացված մարզադպրոց է, որի նպատակն է ջրային մարզաձեւերի զարգացումը Հայաստանում : Նշվում է նաեւ, որ այնտեղ անցկացվում են համահայկական խաղեր, մրցաշարեր, իրականացվում է սպորտաձեւերի ուսուցում, նախատեսվում է կազմակերպել նաեւ միջազգային մրցումներ եւ այլն:

Մեր կարծիքով, առկա է հակասություն «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հետ, համաձայն որի. « Ծրագրում ընդգրկված` մաuնավորեցվող պետական գույքի ընտրության uկզբունքներն են` .......

գ) պետությանը uեփականության իրավունքով պատկանող բաժնետոմuերով (բաժնեմաuով) այն առեւտրային կազմակերպությունների մաuնավորեցումը, որոնք անհրաժեշտ չեն պետական գործառույթների իրականացման համար: »:

Բացի այդ, Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

« Մաuնավորեցման ենթակա oբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մաuնավորեցվում, եւ դրանք առանձնացվում են մաuնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ oբյեկտները տեղաբաշխված են`

ա) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, uտորգետնյա անցումներ եւ այլն) եւ ինժեներատեխնիկական առումով դրանց մաuը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, uոցիալական եւ մշակութային ոլորտի oբյեկտներում (ուuումնական հաuտատություններ , մշակութային oբյեկտներ). »:

2.2. Հարկ է հիշատակել, որ 2009 թվականին կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է նույնանուն եւ գրեթե նույնաբովանդակ նախագիծ` Կ-755-04.11.2009-ՏՀ-010/0 փաստաթղթային կոդով, որի հիմնավորումը գրեթե առանց փոփոխության ներկայացվել է նոր ներկայացվող Նախագծի հետ: Հիմնավորման մեջ նշված է 2008 թվականի ֆինանսական տարում ընկերության 3769,0 ՀՀ դրամի շահույթի մասին: ԵՎ քանի որ ներկայացված Նախագծով առաջարկվում է «2006-2007 թվականների» բառերը փոխարինել «2006-2015 թվականների» բառերով, տրամաբանական կլիներ ներկայացնել գոնե 2012 թվականին նախորդող տարիների տվյալները եւ ոչ թե 2008 թվականինը:

2.3. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետում առաջարկվում է. « Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ընկերությունների ցանկում ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը, իսկ «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով»:

Կարծում ենք, որ նշված հոդվածի առաջարկները` օրենսդրական տեխնիկայի պահանջներից ելնելով, անհրաժեշտ է տարանջատել` բաժանելով դրանք առանձին մասերի, քանի որ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 1-ին ցանկում առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը, իսկ դա վերաբերում է "Գառնի-Լեռ" ԲԲԸ -ան մասնավորեցման գործընթացի դադարեցմանը, իսկ 2-րդ մասի առաջարկը վերաբերում է ՀՀ նախարարության անվանման փոփոխմանը:

Միաժամանակ, սպիպված ենք հիշատակել, որ անհրաժեշտ է վերոհիշյալ 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու հետ մեկտեղ` հստակեցնել մասնավորեցման գործընթացի դադարեցման իրավական հետեւանքները, այսինքն` մասնավորեցման գործընթացի հետ կապված ծախսերը փոխհատուցելու հարցը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                   Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող` Ք.Գեովշանյան, հեռ. 513-636

Լ.Աբովյան, հեռ. 513-485

Ք.Պետրոսյան, հեռ. 513-489