«05»սեպտեմբերի 2012 թ. ԻՎ-ե-46
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ- 038 -1 7 .0 8 .2012-ՏՀ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ- 038 1 -1 7 .0 8 .2012-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից2012 թվականի մարտի 14-ին Կ-1354-14.03.2012-ՏՀ-010/0, Կ-13541 -14.03.2012-ՏՀ-010/0 փաստաթղթային կոդերով պաշտոնական շրջանառության մեջ դրված եւ Նախագծերի փաթեթի վերաբերյալ 2012 թվականի մարտի 27-ին մեր կողմից տրված եզրակացությունը (ԻՎ-ե-41), նկատի ունենալով, որ շրջանառության մեջ դրված նոր նախագծով որեւէ փոփոխություն կամ լրացում չի կատարվել:
1.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին համապատասխան:
2. Միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից նշենք, որ Նախագծերի փաթեթը չի հակասում «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին» Համաձայնագրի, «ԱՊՀ մասնակից պետություններոմ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում ընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծելու գործում համագործակցության մասին» Համաձայնագրի եւ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տեխնիկական օգնություն տրամադրելու մասին» վերանայված լրացուցիչ Համաձայնագրի, ինչպես նաեւ «Միջուկային զենքի չտարածման մասին» ՄԱԿ-ի Պայմանագրի, «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ Համաձայնագրի եւ կից լրացուցիչ արձանագրության դրույթներին:
3. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկային համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել, որ`
3.1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենքի նախագիծ) 2-րդ հոդվածում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:
3.2. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածում ներառված 31.4-րդ հոդվածի 5-րդ մասի «Միջուկային նյութերը ՀՀ ներմուծելու դեպքում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Միջուկային նյութերը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում» բառերով` այն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ պարբերությանը համապատասխանեցնելու նկատակով, համաձայն որի` «Արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպեu նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:
3.3. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածում ներառված 31.6-րդ հոդվածի վերնագրի «Միջուկային նյութերի հաշվառումը եւ վերահսկողությունը պետական մակարդակով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Միջուկային նյութերի պետական հաշվառումը եւ վերահսկողությունը» բառերով, իսկ 1-ին մասի «Պետական մակարդակով միջուկային նյութերի հաշվառումն ու վերահսկումն իրականացնում է կարգավորող մարմինը:» բառերն անրաժեշտ է փոխարինել «Միջուկային նյութերի պետական հաշվառումն ու վերահսկումն իրականացնում է կարգավորող մարմինը:» բառերով, քանի որ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված են միջուկային նյութերի «պետական հաշվառման եւ պետական վերահսկման» հասկացության սահմանմամբ իրավական կարգավորումներ: Հետեւաբար, մեր կողմից առաջարկվող փոփոխության արդյունքում Օրենքի նախագիծը կհամապատասխանեցվի «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի` «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հաuկացությունը uահմանելիu կամ միեւնույն միտքն արտահայտելիu պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:
3.4. Չնայած, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության պահանջին, համաձայն որի. «Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեuված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:», այնուամենայնիվ, առաջարկում ենք քննարկել Օրենքի նախագիծը ուժի մեջ մտնելու հոդվածով լրացնելու հարցը, քանի որ Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունն ու լրացումները համապատասխանում են նշված հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությանը:
Նույն խնդիրը վերաբերվում է նաեւ Նախագծի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
3.5. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(12 հունիսի, ՀՕ-60)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2000 թվականի մայիսի 17-ի, ՀՕ-60» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին պահանջին, ըստ որի` «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը»: Բացի այդ, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2000 թվականի մայիսի 17-ին:
Նախագծերի փաթեթում կան նաեւ խմբագրական եւ տեխնիկական բնույթի թերություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ժամանակ:
ՀՀ ԱԺ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կատարողներ`Ք.Գեովշանյան, հեռ.513-636
Լ.Աբովյան, հեռ. 513-485
Ք.Պետրոսյան, հեռ.513-489