« 04 » սեպտեմբերի 2012 թ. ԻՎ-ե-40
Ե Զ Ր Ա Կ Ա Ց Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ- 039 -1 7 .0 8 .2012-ՊԱ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ- 039 1 -1 7 .0 8 .2012-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից2012 թվականի մայիսի 14-ին`Կ-1382-14.05.2012-ՊԱ-010/0, Կ-13821 -14.05.2012-ՊԱ-010/0 փաստաթղթային կոդերով պաշտոնական շրջանառության մեջ դրված եւ Նախագծերի փաթեթի վերաբերյալ 2012 թվականի մայիսի 25-ին մեր կողմից տրված եզրակացության (ԻՎ-ե-49) խմբագրված տարբերակը:
Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետությանվավերացրած միջազգային պայմանագրերին:
Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում ներ կատարելու մասին »Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 29-րդ կետով, որի «օրենսդրությամբ» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
2. Նախ ագծի 2 -րդ եւ 3 -րդ հոդվածների 2 -րդ մասերում «հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով` այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2 -րդ մասի 3 -րդ կետի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտում փոփախություններ կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով »։
3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետում «իրավասու պետական մարմնի» բառերից առաջ առաջարկում ենք քննարկել «Հայաստանի Հանրապետության» բառերն ավելացնելու հարցը, քանի որ Նախագծի 1-ին հոդվածում նշված են «Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի» բառերը:
4. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 52.1-րդ հոդվածով, որի 7-րդ եւ 8-րդ մասերի «պետական կառավարման լիազոր մարմին» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Հայաuտանի Հանրապետության oրենքներում, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներում Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ուղղակիորեն չնախատեuված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը»:
5. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը,» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը,» բառերով` այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2 -րդ մասի պահանջին, ինչպես նաեւ համահունչ դարձնելով Նախագծերի փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի2-րդ հոդվածին:
Նախագծերի փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կատարողներ` Ք.Գեովշանյան, հեռ.513-636
Լ.Աբովյան, հեռ. 513-485
Ք.Պետրոսյան, հեռ.513-489